ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք-ադրբեջանական տանդեմի նոր արշավն Արցախի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ անվտանգության խորհրդին, թուրք-ադրբեջանական տանդեմը լիկատար տեղեկատվական և քարոզչական հարձակման է անցել Հայաստանի և Արցախի դեմ, ընցմին, ավելացնելով, թե՛ հրադադարի խախտումների դեպքերը և, թե՛ ակնհայտ սպառնալիքները։

Թուրքիայի ԱԳՆ-ն երեկ հայտարարություն է տարածել, անդրադարձել է Լաչինի միջանցքի հիմնախնդրին, նշել, թե Թուրքիան ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տևական բանավեճերին և հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունն այս հարցում։ Թուրքիան այն կարծիքին է, որ Լաչինի ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի հասցեին հնչող քննադատություններն արդարացված չեն, այն փաստը, որ Լաչինի ճանապարհին ներկայումս ապահովված են բժշկական անցումներ, ինչպես նաև այլ երթուղիներ, որոնք հարմար են մեծածավալ նյութերի փոխադրման համար, ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը բարեխղճորեն ցուցաբերում է առավելագույն ջանքեր։

Ստել է Հաքքան Ֆիդանի գերատեսչությունը։ Միաժամանակ թուրքական ԱԳՆ-ն նշել է, թե Հայստանից իրենց ակնկալիքն է խուսափել սադրիչ քայլերից, ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, աջակցել «Աղդամ Խանքենդիի» (Աքնա- Ստեփանակերտ) և այլ այլընտրանքային ուղիների, Ղարաբաղի հայ բնակչությության կարիքները բավարարաելու համար, ինչպես նաև աջակցել Ադրբեջանի հայ բնակչության վերաինտեգրման ջանքերի։

Մի հայտարարություն էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն է տարածել, հայտարարել, թե իր տարածքում իբր ապօրինի տեղակայված Հայաստանի զինված ուժերը վերջին շաբաթներին ակտիվացրել են ռազմաինժեներական աշխատանքները՝ խախտելով միջազգային օրենքը։ Պաշտոնական Բաքուն զգուշացրել է, թե իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բոլոր օրինական մեթոդներով։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի կեղծիքները և միևնույն ժամանակ նշել, թե Հայաստանն Արցախում զինված ուժեր չունի, այլ Արցախի պաշտպանության բանակն է, որը ապահովում է Արցախի բնակչության կյանքն ու անվտանգությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև կեղծ տեսանյութեր և այլ սուտ տեղեկություններ են տարածում, թե իբր պաշտպանության բանակը տարատեսակ ռազմական տեխնիկա է տեղաշարժում՝ կենտրոնացնում շփման գծի տարբեր ուղղություններով։

Ադրբեջանի այս գործողությունները՝ ըստ Արցախի պաշտպանության նախարարության, նպատակ ունեն շեղել միջազգային հանրության ուշադրությունը, Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետից, հիմնավորել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, հրադադարի ռեժիմի խախտումները և տեղեկատվական հենք ստեղծել ապագա սադրանքների համար։

Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան առնվազն իրենց սպառնալիքներով փորձում են նոր զիջումների մղել հայկական կողմին, իսկ առավելագույնը՝ նոր ռազմական էսկալացիա հրահրել։ ՄԱԿ անվտանգության խորհրդում բանաձևի տապալման դեպքում, օրինակ, բնավ էլ զարմանալի չի լինի, որ թշնամիները միահամուռ ուժերով նոր հարձակման անցնեն, առանց այն էլ 44-օրյա պատերազմի արդյունքները նրանց համար այնքան էլ ցանկալի չեն եղել՝ պայմանավորված եռակողմ հայտարարության, իսկ Հայաստանի գործող իշխանությունների վարքը նրանց հնարավորություն է տալիս նոր պատերազմ սադրելու։

Էլեն Բարսեղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular