ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻԵԴ-ը Բաքվից տեղեկություն է ստացել ադրբեջանցիների կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից առեւանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյան։

«Մինչեւ օգոստոսի 17–ը ժամկետ ունենք առարկությունների եւ դիրքորոշում հայտնելու: Տեղեկությունները փոխանցվել են հարազատներին: Քրեական հոդվածը սահմանն ապօրինի հատելու մասով է»,– նշեց Սամվելյանը։

Հիշեցնենք, որ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվել եւ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի մի մասում, առեւանգվել եւ ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular