ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտոսի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին ցմահ ազատազրկման է դատապարտվել Կատարի օգտին լրտեսություն անելու գործով: Վճիռն արձակել է Կահիրեի քրեական դատարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Դատարանը հաստատել է Եգիտպոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» խմբավորման վեց անդամների մահվան դատավճիռը: Նրանք նույն գործով կախաղանի միջոցով մահվան էին դատապարտվել մայիսի 7-ին: Դատարանի որոշումն ավելի ուշ հաստատման էր ուղարկվել երկրի բարձրագույն մուֆթիին:

Եվս երկու մեղադրյալ դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ երկուսը ստացել են ազատազրկման տարբեր ժամկետներ:

Կատարի օգտին լրտեսություն անելու գործով մեղադրվում էին 11 մարդ` այդ թվում և Մուրսին: Դատական գործընթացը տևել է ավելի քան երեք տարի:

2013 թվականի հուլիսի 3-ին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հեռացվել է իշխանությունից ու ձերբակալվել:

Նրա դեմ ներկայացվել են մեղադրանքներ երկրի քաղաքացիներին մահվան հանգեցրած գործողությունների, 2011 թվականի «հունվարի 25-ի հեղափոխության» ժամանակ բանտից փախուստի, դատակա իշխանություններին վիրավորելու, պետական դավաճանության և լրտեսության համար: Դատախազությունը նրա դեմ մի քանի դատական գործ է հարուցել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular