Հայ աղջնակն իր ելույթով ստիպել է Հոլանդիայի «Մանկական ձայն»-ի մարզչին ծնկաչոք խնդրել գնալ իր խումբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոլանդիայի « Մանկական ձայնը» նախագծի կույր լսումների փուլում հայազգի Աննան իր ելույթով հիացրել է մարզիչներին ու հանդիսատեսին` ստիպելով նրանց հոտնկայս ծափահարել իրեն: Աղջիկը կատարել է James Brown-ի «It’s A Man’s Man’s Man’s World» հայտնի երգը:
Նշենք, որ Աննայի ելույթի ժամանակ բոլոր մարզիչները շրջվել են, իսկ նրանցից մեկը ծնկաչոք խնդրել է աղջկան իր խմբում ընդգրկվել:
Հավելենք, որ մարզիչների շրջվելուց հետո Աննան կատարել է նաև Duffy-ի հայտնի «Mercy» երգը: