ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհի լռությունը սովի է դատապարտում Արցախը...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kavkaz-uzel.eu-ն գրում է, որ օգոստոսն է, շոգ եղանակ է, Արցախը շրջափակման մեջ է: Հաշվի առնելով այն, որ մինչև 2025 թվականը դեռ ժամանակ կա, կարող է գերազանցվել նացիստների կողմից Լենինգրադի շրջափակման ռեկորդը։

Ղարաբաղ տանող միակ ճանապարհը փակել են ադրբեջանցիները, ովքեր ցինիկաբար պնդում են, որ ճանապարհը բաց է, չնայած միջազգային դատարանի վճռին։ Ստեփանակերտը և Արցախի մնացած քաղաքներն ու գյուղերը բառիս բուն իմաստով զրկված են ամեն ինչից, արդեն քանի օր է, ինչ Հայաստանից անհրաժեշտ ամեն ինչով մարդասիրական բեռը  կանգնած է Հակարիի կամրջի մոտ և ոչ մի կերպ չի կարողանում հասնել Ստեփանակերտ։

Ամբողջ աշխարհը լուռ լսում է ադրբեջանական ստերն ու լռում: Սակայն ոչ բոլորն են լռում, Լոս Անջելեսում հայերը հրապարակային ակցիա են կազմակերպել և ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆից պահանջել միջոցներ ձեռնարկել դեպի Հայաստան ճանապարհը բացելու համար։ ԱՄՆ-ը մեր ժամանակների այն գերտերությունն է, որի կարծիքը չի կարելի անտեսել, քանի որ դա հղի է շատ մեծ խնդիրներով։ Ակցիա է անցկացվել նաև Երևանում, պատերազմի մասնակիցների ջոկատը կառավարությունից պահանջել է իրենց զենք տալ, որպեսզի բռնի ճանապարհը բացեն։ Այս պահանջին Փաշինյանի կառավարությունը կտրուկ է արձագանքել և ցուցարարներից մի քանիսին ձերբակալել։ Ինքը՝ Փաշինյանն էլ չգիտի ինչ անի, իսկ մյուսներին խանգարում է գոնե ինչ որ բան անել։ Ինչպես նա զոհվում է Արցախի համար, այնպես էլ Արցախն է զոհվում նրա համար...

Ռուսաստանը ձևացնում է, թե ամեն ինչ լավ է, նրա համար Արցախը սակարկության առարկա է Թուրքիայի հետ, որը կանգնած է Ադրբեջանի թիկունքում։ Ռուսաստանի հայերը դժվար թե կարողանան գոնե ինչ-որ ակցիա կազմակերպել ի պաշտպանություն Արցախի իրենց հայրենակիցների, նրանք անմիջապես կհայտարարվեն օտարերկրյա գործակալներ և երկար ժամանակով կբանտարկվեն կամ կվտարվեն երկրից: Այդ պատճառով էլ նրանք ուղղակի լուռ դիտում են իրավիճակը գիտակցելով իրենց անզորությունը։

Ֆրանսիան ի դեմս իր նախագահ Մակրոնի և իր սենատորների, խիստ վրդովված է շրջափակումից, բայց գործնականում ոչինչ չի անում։ ՄԱԿ-ը խայտառակ լռում է: Հաշվի առնելով այս իրողությունները, թվում է, թե Արցախի վիճակն անհույս է, բայց մենք գիտենք, որ կա Աստված, ով տեսնում է ամեն ինչ և երբ ժամանակը գա, յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է, հետևաբար մարդիկ չեն կորցնում իրենց հավատը...

Իրավիճակը Ստեփանակերտում իսկապես կրիտիկական է, ինչպես ծանոթներիցս մեկն է նշել, եթե մեր տեղում լիներ ամենահամառ շունը, նա արդեն սատկած կլիներ։ Արդեն ամիսներ է գազ չկա, լույսերը երկու ժամը մեկ անջատում են, հատկապես երեկոյան ժամերին, պետք է մթության մեջ նստել։ Նման շոգին առանց օդափոխիչի արդեն իսկ դժվար է, իսկ երբ լույս չկա, օդափոխիչ էլ չկա։ Ոչ սուրճ, ոչ ծխախոտ, ոչ աղ, ոչ շաքարավազ, խանութները դատարկ են։ Մարդիկ մեքենա վարում են միայն երազում ...

Այնքան շոգ է, որ նույնիսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունն է բոլորին զգուշացրել անտեղի դուրս չգալ փողոց, սակայն անհրաժեշտ է ոչ միայն դուրս գալ, այլ նաև 5 ժամ հերթ կանգնել մեկ տուփ ծխախոտի համար, որը տրվում է համաձայն անձնագրի։

Հավանաբար ոչ մի խոսք չի օգնի բացել ճանապարհը, Ադրբեջանին պետք է ստիպել կատարել պայմանագրով նախատեսվածը, եթե դրա համար անհրաժեշտ է Ալիևին միջազգային հետախուզում հայտարարել, ով իր գործողություններով սպանում է 120 հազար արցախահայերի: Թող հայտարարեն, եթե համաշխարհային հանրության այլ գործողություններ են պետք թող անեն, այլապես շուտով քաոս է լինելու, և ոչ միայն Արցախում...

Նա զգուշացրել է Եվրոպային, որ այն ամենը, ինչ իր հետ պատահի, հետո կգա իրենց տուն, միայն այն տարբերությամբ, որ արցախահայերը սովոր են գոյատևել, բայց արդյո՞ք եվրոպացիները կարող են գոյատևել նման պայմաններում, մեծ հարց է։ Կրեմլը նույնպես պետք է գործի, և ոչ միայն Ուկրաինայում, եթե ժամանակին անօդաչու թռչող սարքերը կանգնեցվեին Ղարաբաղի երկնքում, այսօր դրանք չէին պայթի Մոսկվայում։

Բաքուն էլ չպետք է այդքան չուրախանա մեր մահերով, շուտով նրանց հերթն էլ կգա, աշխարհում ամեն ինչ բումերանգի պես վերադառնում է...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular