ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեւորում ենք հարաբերությունների բազմակողմանի զարգացումը․ Փաշինյանը շնորհավորել է Լիխտենշտայնի վարչապետին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետ Դանիել Ռիշին՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիխտենշտայնի Իշխանապետության ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Լիխտենշտայնի հետ հարաբերությունների զարգացումը և հաստատակամ է ամրապնդելու համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ և որակապես նոր մակարդակի բարձրացնել մեր երկու երկրների հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ձեր երկրին՝ հետագա բարգավաճում և առաջընթաց»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular