ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան կոնֆերանսը, որին մասնակցում է նաև «Փաստ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրենը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայում մեկնարկել է միջազգային անվտանգության հարցերով 11-րդ կոնֆերանսը, որի կազմակերպիչը ՌԴ պաշտպանության նախարարությունն է: Կոնֆերանսին մասնակցում է 76 երկրի ավելի քան 800 պատվիրակ: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, քաղաքագիտական հանրության փորձագետները,  միջազգային տարբեր կազմակերպությունների ղեկավարները հնարավորություն կունենան քննարկել միջազգային անվտանգության հետ կապված գործնական համագործակցության  ու առկա իրողությունների հետ կապված հարցեր: Կոնֆերանսն սկսվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձով: Ապա ելույթ ունեցան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն և այլն: Ներկա պահին ելույթներն ու քննարկումները շարունակվում են:

Միջազգային անվտանգության հարցերով 11-րդ կոնֆերանսին ՌԴ ՊՆ հրավերով մասնակցում է նաև «Փաստ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Վարուժան Բաբաջանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular