ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքի մարզը՝ ադրբեջանական զորքի թիրախում․ ողջ գիշեր լարված է եղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ երեկոյան, ողջ գիշեր լարված է եղել. սկսեցին կրակել երեկոյան, լարվածությունը պահպանվեց ողջ գիշեր․ MediaHub-ի հետ զրույցում ասում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը։ 

«Լարվածությունը Շորժայի եւ Սոթքի հատվածներում էր։ Կուտակումներից տեղեկություն չունեմ։ Այս պահին կրակոցներ դեռևս չկա։ Փոքր տրամաչափի վրա մարդիկ էլ ուշադրություն չեն դարձնում»,-ասաց նա։ 

Այսօր էլ ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ ժամը 12։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:

Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանը դիտորդների ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը մեզնից էր լսում։ Վերջինս ասաց, որ գյուղում չէ, իրավիճակին ծանոթ չէ։

Լիա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular