ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո՞նք են Արցախի պաշարումը վերացնելու և Հայաստանի անվտանգությունն ապահովելու գլխավոր նախապայմանները. Անդրանիկ Թեւանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մայր Հայաստան» շարժման քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը ներկայացրել է Արցախի պաշարումը վերացնելու և Հայաստանի անվտանգությունն ապահովելու գլխավոր նախապայմանները։

«1. Հայաստանի անունից բանակցողի փոփոխություն:

2. Պետք է Հայաստանը դուրս գա 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած համաձայնությունից, քանզի դրանից հետո է փակվել Հայաստանն Արցախին կապող միջանցքը և Ադրբեջանը է՛լ ավելի է ագրեսիվացրել Հայաստանի նկատմամբ իր պահանջները, այդ թվում՝ տարածքային: Պրահյան գործընթացից դուրս գալու բոլոր հիմքերը կան՝ սկսած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև Ադրբեջանի ցեղասպանային քաղաքականություն:

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը ոչ լեգիտիմ ու հակապետական քայլ է «ժողվարչապետի» կողմից: Նման մանդատ ՀՀ քաղաքացիները չեն տվել Փաշինյանին:

Ոչ լեգիտիմ քաղաքականության փոփոխությունը հնարավոր է միայն իշխանափոխությամբ:

3. Երևանի ընտրությունները լավ հնարավորություն են ամբողջական իշխանափոխության համար: «Մայր Հայաստանն» ընտրություններին մասնակցում է հենց այդ տրամաբանությամբ»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Թեւանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular