ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում սովամահության առաջին դեպքն է գրանցվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում սովամահության առաջին դեպքն է գրանցվել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի իրականացրած ուսումնասիրությունը պարզել է, որ Ստեփանակերտի 40-ամյա բնակիչը մահացել է քրոնիկ թերսնման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։ «Ադրբեջանի կողմից Արցախի 8 ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետևանքները հանրային առողջության վրա ավելի քան նկատելի և շոշափելի է և դրանք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հաշմանդամների և տարեցների իրավիճակի վրա»,- փաստում է Գեղամ Ստեփանյանը։

Շրջափակման և հատկապես երկամսյա լիակատար պաշարման հետևանքով առաջացած պարենային աղետալի իրավիճակը, դրա հետևանքով անձանց թերսնուցումը և սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը և առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունն ուղիղ և անառարկելի սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար։ 250 օրից ավելի է Արցախի բնակչությունը պաշարված դիմանում և դիմադրում է և արդեն տևական ժամանակ առաջ հասկանալի էր, որ լինելու են նաև այսպիսի դեպքեր, մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որևէ գործուն քայլ չեն անում հումանիտար իրավիճակը մեղմելու, ընդամենը 2 տասնյակ բեռնատարներ են կանգնեցրել Կոռնիձորի հատվածում՝ Հակարիի կամրջի մոտ, որն Ադրբեջանը թույլ չի տալիս մուտք գործել և հայտարարում են, թե իրենց գործն ավարտված է։

Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկելու է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, և դրա հետևանքներն Արցախի բնակչության համար։ Քննարկմանը Հայաստանից մասնակցելու է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հուսանք, որ նա կներկայացնի իրերի իրական դրությունը, ցույց կտա, թե ինչ է կատարվում Արցախում, «միջազգային հանրությանը» բացատրելու, թե ինչ խայտառակ վիճակում է Արցախի բնակչությունը։

Այդուհանդերձ նույնիսկ դա չափազանց քիչ է միջազգային հանրությանն ուշքի բերելու համար։ Ռեսուրսների համար պայքարն ադրբեջանական նավթի և գազի համար «միջազգային հանրության» քաշքշոցը վկայում են, որ Հայաստանի և Արցախի բնակիչները մենմենակ են մնացել թշնամիների և սեփական իշխանությունների հետ դեմհանդիման, ուստի և օր առաջ պետք է ազատվել, թե՛ Հայաստանի գործող իշխանություններից և, թե՛ Արցախի նրանց խամաճիկներից, որպեսզի հնարավոր լինի իսկապես բեկել իրավիճակը։

Լուսինե Ալեքսանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular