ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ականներին հանձնարարել են դուրս գալ քարոզարշավի և թուքումուր ստանալ քաղաքացիներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ փաշինյանական վարչախումբը հանձնարարել է բոլոր հայտնի պատգամավորներին և պաշտոնյաներին անձամբ դուրս գալ փողոց, հանդիպել մարդկանց հետ և քարոզել իշխանական թեկնածուի համար։ Իսկզբանե խմբակցության պատգամավորները Փաշինյանին զգուշացրել են, որ այդ դեպքում կարող են լուրջ խնդիրների բախվել, սակայն վարչախմբի պարագլուխն անդրդվելի է, հայտարարել է, թե ինքն է դուրս գալու հանրության մեջ և հարկավոր է, որ պատգամավորները նախապատրաստական աշխատանքներ իրականացնեն, փորձեն հասկանալ հանրության վերաբերմունքն իրենց նկատմամբ։

Նախօրեին այդպիսի մի փորձ ձեռնարկել են ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ, փոքր խմբերով դուրս գալով Հյուսիսային պողոտա, որտեղ էլ անմիջապես առնչվել են իրենց նկատմամբ հանրության իրական վերաբերմունքին, այն է հավաքվածներն անպատվել և հայհոյանքներ են տվել, դավաճան են անվանել։

Եթե Փաշինյանի պարագայում նման դրսևորումները կանխում են ոստիկանները՝ հարձակվելով և գետնին տապալելով այդ մարդկանց, ապա ՔՊ-ական պատգամավորները կամ մեծամասամբ ստիպված են եղել խելոք լսել իրենց հասցեին արված հայհոյանքները և ճողոպրել դեպքի վայրից, կամ էլ, ընդհուպ, ձեռնամարտի բռնվել իրենց վիրավորող հանրության ներկայացուցիչների հետ։

Արդեն երեկ ՔՊ-ականները սկսել են դժգոհել, որ լուրջ խնդիրների են բախվելու, չեն կարողանալու դուրս գալ փողոց և բացատրել, թե ինչու՞ պետք է ընտրեն Տիգրան Ավինյանին։ Առանց այն էլ Ավինյանը մեծ վարկանիշ չունի ոչ միայն երևանցիների, այլ նաև «Քաղաքացիական պայմանագրի» մեջ, ուստիև զարմանում են, թե ինչի համար պետք է իրենց անդարդ գլուխը դնեն ցավի տակ, արժանանան ժողովրդի հանդիմանանքին, որպեսզի մեկին, ում առանձնապես իրենք էլ չեն սիրում, դարձնեն Երևանի քաղաքապետ։ Դժգոհությունները հասել են նույնիսկ Նիկոլ Փաշինյանին, որը հայտարարել է, թե այս օպերացիան իրականացնելու են անկախ նրանից՝ որքան են հայհոյում ՔՊ-ական պատգամավորներին։

Արամ Բուդաղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular