ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում ունենք սովամահության դեպք, չենք կարող հանգիստ նստել. ամերիկահայերը ակցիա են արել Ֆրանսիայի հյուպատոսության մոտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լոս Անջելեսում ապրող հայերն ակցիա են կազմակերպել Ֆրանսիայի հյուպատոսության մոտ։ Նրանք մուտքի մոտ փակցրել են պաստառ՝ Արցախում ցեղասպանությունը կանգնեցնելու պահանջով։

Ակցիայի մասնակիցներից Դավիթ Մնացականյանը ֆեյսբուքյան լայվով ներկայացրեց, որ այսօր իրենք պատրաստվում են ակցիա կազմակերպել եւս 2 դեսպանատան մոտ։

«Երբ Արցախում ունենք սովամահության դեպք, չենք կարող այստեղ հանգիստ նստել։ ՄԱԿ ԱԽ-ից ակնկալում ենք դրական պատասխան։ Ակնկալում ենք, որ այն պետությունները, որոնք ներգրավված են, ունենան իրենց դրական դերը Արցախի անվտանգության հարցում, եւ պարտադրեն, որպեսզի Ադրբեջանը սահմանը բացի, որպեսզի սնուդն ու դեղորայքը հասնի այնտեղ»,- ասաց Դավիթ Մնացականյանը։

Նշենք, որ արդեն շուրջ 2 շաբաթ է՝ ամերիկահայերը բողոքի իրենց ձայնն են բարձրացնում ի աջակցություն Արցախի։ Նրանք նստացույց են հայտարարել, ինչպես նաեւ հանդիպել են կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular