ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեքս Ամիրյան. «Հայկական երազանք»-ը վավերագրական արձակ է ուժեղ Հայաստանի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Realtribune.ru-ն գրում է, որ «Հայկական երազանք»-ը վավերագրական արձակ է, որը շրջանակված է հենց հեղինակի մտորումներով և մտքերով։ Այդ մասին գրել է Հյուսիսային Կարոլինայից ամերիկացի պրոդյուսեր, ռեժիսոր և գրող Ալեքս Ամիրյանը Սարգիս Ծատուրյանի գրքի գրախոսության մեջ։ «Իմ հետաքրքրությունն առաջացրեց Սարգիս Ծատուրյանի նոր գրքում ներկայացված խոստովանությունը: Ես կփորձեմ բացատրել, թե ինչու՞: «Հայկական երազանք» ստեղծագործությունը ոչ թե դասական գրական նախագիծ է, այլ ավելի շուտ պատմական, ավելի ճիշտ վավերագրական արձակ շրջանակված հենց հեղինակի մտորումներով ու մտքերով։ Գրողի տեսակետը դրսևորվում է, թե՛ նյութի ընտրության և կառուցվածքի, թե՛ տեղի ունեցած իրադարձությունների գնահատման մեջ։ Ամբողջ ստեղծագործության մեջ կարմիր թելի պես անցնում է  հզոր և անկախ Հայաստան ստեղծելու գաղափարի շուրջ ազգին համախմբելու անհրաժեշտության միտքը։ Հարցին, թե ինչպես դա անել, Սարգիսը պատասխանում է այնպես, որին ես լիովին համաձայն եմ. «Եթե չկա հավատ առ աստված, ապա չի լինի և միասնական թագավորություն»։ Հայ հին պատմագրության նկարագրությունից, էքսկուրսիա դեպի պատմական անցյալ և ներկա իրականության գրագետ գնահատականից բացի, հեղինակն առաջարկում է արդիական հարցերի պատասխաններ և լուծումներ։ Իսկ Սարգիսի պատճառաբանությունը կապված այլ ժողովուրդների, օրինակ քրդերի հետ հարաբերությունների  հաստատված կարծրատիպերի կոտրման հետ, հեղինակին բնութագրում է որպես քաղաքական խելամիտ մարդ։ Կարծում եմ, որ Սարգիս Ծատուրյանի գիրքն այսօր առավել քան երբևէ արդիական է, երբ հայ ժողովուրդը կրկին կանգնած է ոչ միայն իր առաջնորդի, այլ նաև Հայաստանի քաղաքական կուրսի ընտրության առաջ»,- գրել է Ալեքս Ամիրյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին՝ Նավասարդի տոնին, որը հին հայկական տոմարով առաջին ամսվա առաջին օրն է, երբ Հայկ Նահապետը ստեղծեց Արարատյան թագավորությունը, հրատարակվել է գլխավոր realtribune.ru-ի խմբագիր Սարգիս Ծատուրյանի «Հայկական երազանք» գիրքը։ Ովքե՞ր են հայերը, ինչպե՞ս են հայերն ու աշխարհն ազդում միմյանց վրա, ի՞նչ սկզբունքներով պետք է վերականգնվի Արարատյան թագավորությունը... Գիրքը պատասխանում է հայերի համար երեք կարևորագույն հարցերի: Ծատուրյանի խոսքով, «Հայկական երազանքը» «հայ ժողովրդի վերածննդի գաղափարախոսությունն է, որն իր հիմնական նպատակն է դնում Արարատյան թագավորության վերականգնումը Եփրատից մինչև Քուռ սահմաններում»։ Ավելի վաղ Սարդարապատի հերոսամարտի հերոս, գեներալ-մայոր Մովսես Սիլիկովի թոռնուհի ինժեներ Նվարդ Սիլիկովան գրքի իր գրախոսության մեջ Ծատուրյանի գիրքն անվանել էր «Հայ ժողովրդի գաղափարական մանիֆեստ»: «Հայկական երազանքը վերականգնումն է հայկական ինքնիշխան պետության, որը մենք չունենք։ Այնպես ստացվեց, որ մենք դարձանք Ռուսաստանի պրոտեկտորատ։ Ինչպես գրում է Սարգիսը, դա բուֆերային վիճակ է, որն օգտագործվում է այլ պետությունների կողմից անձնական նպատակներով։ Հայ ժողովրդի բոլոր հոգսերը նկարագրված են «Հայկական երազանք» գրքի պատմական էքսկուրսում»,- գրել է Նվարդ Սիլիկովան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular