ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս ընտրապայքարում էլ հաղթանակը ոչ թե միայն իմն է լինելու, այլ մե՛րը, բոլորի՛նս». Ռոբերտ Սարգսյանը երիտասարդներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական երկրորդ հանդիպումը երիտասարդների հետ էր:Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածուն երիտասարդների հետ զրուցել է պատգամավորական իր գործունեության, առաջիկա ծրագրերի և կուսակցության քարոզարշավի մասին: Ռոբերտ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ամենամեծ հայրենասիրությունը քրտնաջան աշխատելն է, որի արդյունքում էլ ապահովվում է երկրի առաջընթացն ու անվտանգությունը:

«Մարդը պետք է ազգասեր, հայրենասեր լինի, ոչ թե լոկ խոսքերով փորձի ապացուցել դա: Հայրենասիրությունը աշխատանքով է պետք ապացուցել, ոչ թե խոսքով: Պետք է քրտնաջան աշխատեք, լավ սովորեք, քանի որ ապագան երիտասարդներինն է, ձե՛րն է: Ու ես վստա՛հ եմ, որ ունենալու ենք առաջընթաց և անվտանգ Հայաստան», - նշել է Ռոբերտ Սարգսյանը:
 
Իր կուսակցական ու պատգամավորական գործունեությանն անդրադառնալով՝ պատգամավորի թեկնածուն նշել է, որ մինչ ընթացիկ Ազգային ժողովում պատգամավոր ընտրվելը, կուսակցական երկար, թիմային ճանապարհ է անցել ու, որ ամենակարևորն է, ինքն իր համար մեկ անգամ ևս վերահաստատել է, որ ցանկացած խնդրի լուծում, լինի քեզ դիմող քաղաքացու անձնական, թե ավելի խոշոր հարց, ավելի հեշտ ու լիարժեք է լուծվում, երբ մի ամբողջ պատրաստակամ թիմ կա կանգնած թիկունքիդ:

«Այս ընտրապայքարում էլ հաղթանակը ոչ թե միայն իմն է լինելու, այլ մե՛րը, բոլորի՛նս», - ընդգծել է Ռոբերտ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ տարիներ անց, երբ արդեն այսօրվա երիտասարդները լինեն իր ներկայիս կարգավիճակում, հաստատ տեսնելու են նրան իրենց կողքին՝ որպես նրանց ապագա հաղթանակների կերտմանն աջակցող թիմակից ընկեր:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular