ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք Տավուշի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում «Բերդ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է․ հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղերից մեկում 11-ամսական Տիգրան Ե․-ն ծնողների հսկողությունից դուրս մնալով՝ քայլասայլակով մոտեցել է սեղանին, որի վրա դրված է եղել թեյնիկը և երեխան քաշել է այն ու թեյնիկում եղած եռացրած ջուրը թափվել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular