ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ում քննարկել են Լաչինի միջանցքի վիճակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ անվտանգության խորհուրդն այս գիշեր նիստ է գումարել՝ քննարկելով Լաչինի միջանցքի փակ լինելու հարցը։ Ինչպես և սպասելի էր քննարկումը Հայաստանի համար ցանկալի ուղղությամբ չգնաց։ Նիստին մասնակցող Արարատ Միրզոյանը հանդես եկավ անատամ և խեղճացած ելույթով, իսկ Ադրբեջանը բավականին լավ էր պատրաստվել և կարողացել էր ոչ միայն քաղաքական առումով, այլ նաև միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչների, այդ թվում անվտանգության խորհրդի որոշ անդամների տրամադրել իր կողմը։

Նշենք, որ Ադրբեջանն անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների շարքում ունի դաշնակիցներ, այդ թվում Ալբանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մեծ Բրիտանիան, ևս չորս պետություններ էլ՝ Էկվադորը, Գաբոնը և այլն, Ադրբեջանի կողմից «Չմիացման շարժման» անդամներ են, որտեղ Ադրբեջանը բավականին լուրջ դիրքեր է զբաղեցնում։ Իհարկե, ՄԱԿ անվտանգության խորհրդում քննարկումը Հայաստանի իշխանությունները նախաձեռնել էին ստիպված՝ Արցախից հնչող պահանջի հանգույն, և իրենք էլ հրաշալի գիտակցում էին, որ ի վերջո իրենց վատ դիվանագիտական աշխատանքի հետևանքով այս նիստը տապալվելու է։

Ընդսմին այս ամենը վկայում է, որ գործող իշխանություններն ընդամենը նույնիսկ, եթե փորձում են ինչ-որ հայամետ քայլ անել, ստացվում է դրա իմիտացիա, որպեսզի հետո հանրությանը փորձեն համոզել, թե իրենք ինչ-որ բաներ արեցին, սակայն չստացվեց։ Փաստն այն է, որ ցանկացած գործողություն Հայաստանի իշխանություններն իրականացնում են իրենց դավադրության ծիրում և բոլորովին թքած ունեն Հայաստանի և Արցախի շահերի վրա, ուստի և պետք չէ զարմանալ, որ «Օմեգա» մականունով Արարատ Միրզոյանը և նրա աշխատակիցները որևէ կերպ լրջորեն չէին նախապատրաստվել ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստին։

Գայանե Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular