ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահապատիժը «բոլոր դեպքերում» կարգելվի․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու հարցը խորհրդարանում է։ Իշխանությունները սրանով պատրաստվում են Հայաստանում «բոլոեպքերում» արգելել մահապատիժը, չնայած Հայաստանը դեռ 17 տարի առաջ է միացել սույն կոնվենցիային, եւ Սահմանադրությամբ է արգելվում մահապատիժը: Կոնվենցիային կից այս արձանագրությունը որոշ վերապահումներ էր ընձեռում կոնվենցիային միացած պետություններին, որպեսզի արտակարգ դրությունների ժամանակ հնարավորություն ունենա շեղվել կոնվենցիայից։

Մասնավորապես, 15-րդ կետով սահմանվում են նման դեպքերը․ «Պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն սույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած նրա մյուս պարտավորությունների հետ»։

Ստորագրելով 13-րդ արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, այլեւս հնարավորություն չի ունենալու այս վերապահումներից օգտվել, եւ բոլոր դեպքերում մահապատիժը մեզանում կարգելվի։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular