ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ երկրներից են ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանը 2023 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զբոսաշրջիկների թվի զգալի աճ է ունեցել։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին զբոսաշրջիկների թիվը 1 միլիոնից ավելի է կազմել, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակայատվածի համեմատ, 70 տոկոսով ավելի է։

Սակայն նկատենք, որ զբոսաշրջիկների թվի այսպիսի աճի հիմնական պատճառը ռուս -ուկրաիանական պատերազմն է։ Այդ մասին են վկայում նաև պաշտոնական թվերը։ Բանն այն է, որ ժամանած զբոսաշրջիկների 51 տոկոսից ավելին ՌԴ քաղաքացիներ են։ Ընդ որում՝ հսկայական աճ է գրանցվել նաև ՌԴ-ից դեպի Հայաստան թռիչքների ինտենսիվության մասով։ Առհասարակ, ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվն աճել է 2,1 անգամ։

Հավելենք նաև, որ այստեղ ժամանած ՌԴ քաղաքացիներից շատերն այստեղ անգամ բիզնես են հիմնել, աշխատանք գտել, կան նաև, իհարկե, ազգությամբ հայեր։ Երկրորդ տեղում Վրաստանն է` 12 տոկոս, երրորդում Իրանը` 6 տոկոս։

Մայիսին ունեցել ենք զբոսաշրջիկներ նաև ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ինչպես նաև Ուկրաինայից և Բելառուսից։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular