ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ-ն առաջարկում է արտերկրում գտնվող զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին տրամադրել բժշկական ծառայությունների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է արտերկրում գտնվող զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամների համար ապահովել բժշկական ծառայությունների մատուցում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթից։

Հիմնավորման մեջ նշվում է, որ արտերկրում՝ Ռուսաստանի դաշնությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում եւ Ղազախստանի Հանրապետությունում ուսման կամ ծառայության գործուղված ՀՀ ԶՈՒ զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության եւ սպասարկման ծառայություններ չեն մատուցվում, մինչդեռ համաձայն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի՝ զինծառայողները, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ` համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում:

Հաշվի առնելով վերոգրյալը օտարերկրյա պետություններում բժշկական ծառայություններ ձեռք բերելու նպատակով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն հայտարարվել է ՀՀ ՊՆ ԲՄԾՁԲ-23-9/1 ծածկագրով մրցույթ, որի ընթացքում մասնակցի կողմից առաջարկած գների արդյունքում կնքվել է պայմանագիր պայմանով: Համաձայն պայմանագրի նախատեսված է ձեռքբերել ամբուլատոր–պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) բուժօգնության, հիվանդանոցային բուժօգնության եւ խնամքի, ֆիզիոթերապիայի, ատամնաբուժական, շտապ եւ անհետաձգելի բուժօգնության, հղի կանանց խորհրդատվության եւ ծննդօգնության, կանխարգելիչ բուժզննման, կոնսերվատիվ սրտաբանության, ուռուցքաբանական, քրոնիկ հիվանդությունների բուժման, ակնա-բուժական ծառայություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular