ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բալթյան երկրները և Լեհաստանը կքննարկեն Բելառուսի հետ սահմանների ամբողջական փակումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեն պնդում է, որ այն բանից հետո, երբ չորեքշաբթի կառավարությունը հաստատել է Բելառուսի հետ երկու սահմանային անցակետերի փակումը, քննարկվում են նաև սպառնալիքների հետագա սցենարները, գրում է Delfi-ն։

Նրա խոսքով, եթե որոշում կայացվի փակել սահմանը հարեւան երկրի հետ, ապա դա պետք է տարածաշրջանային որոշում լինի։ 

«Այսօր մենք առաջին հերթին խոսում ենք տարածաշրջանային լուծման մասին։ Մեկ շաբաթ առաջ մենք զրույց ունեցանք Լեհաստանի ներքին գործերի նախարարի հետ և պայմանավորվեցինք, որ այս պահին համաձայնեցնում ենք հնարավոր գործողությունների տեխնիկական մակարդակը, ալգորիթմները, թե ինչ տեսք դա կունենար, եթե տարածաշրջանային որոշում կայացվի։ Այսինքն, եթե Բալթյան երկրները և Լեհաստանը դա անեին միաժամանակ», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Ա. Բիլոտաիտը:

«Շատ կարևոր է, որ եթե կա նման որոշում, որ դա լինի ոչ թե մեկ պետության, այլ ամբողջ տարածաշրջանի որոշումը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք դա դիտարկում ենք տեխնիկական մակարդակով, օգոստոսի 28-ին Վարշավայում նախատեսված է հանդիպում, որին կմասնակցեն Բալթյան երկրների և Լեհաստանի նախարարները, և մենք վերջնական շեշտը կդնենք, թե ինչ տեսք կունենա ամբողջ «սինխրոնիզմը»,- նշեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular