ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը․ Վահե Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր ամբողջ օրը մարդիկ իրար հարցնում են, թե ի´նչ կատարվեց երեկ ՄԱԿ ԱԽ նիստում։ Ոչ ոք հասարակությանը չի ասում ոչ մի բառ։ Իշխանությունը չի ասում՝ ի´նչ սպասելիքներ ուներ, ի´նչ ստացավ եւ ի´նչ ակնկալիքներ ունի։ Իսկ իրականությունը նույնն է՝ շրջափակում, սննդի եւ դեղորայքի սուր պակաս։ Այս մասին ասվում է Վահե Հովհաննիսյանի նոր հոդվածում։

Ընդդիմությունը, որպես ինստիտուտ, նույնպես լռում է։ Որոշ անհատներ փորձում են ինչ-որ բան ձեւակերպել, բայց դա ամեն դեպքում անհատական տեսակետ է, եւ որպես այդպիսին չի կարող տրամադրություններ ստեղծել կամ մեծ հասարակության համար քիչ թե շատ համոզիչ պատասխան լինել։

Արձագանք չկա նաեւ Արցախից, թեեւ, կարծում եմ, անպայման պետք է լիներ։

 

Տպավորություն է, թե ինչ-որ պայմանավորվածություն է վերջին պահին խախտվել է կամ գուցե ձեռք չէր բերվել ընդհանրապես, այդ պատճառով էլ որեւէ փաստաթուղթ չծնվեց։

ՄԱԿ ԱԽ նիստը չի կարելի համարել տապալում եւ չի կարելի համարել ձեռքբերում։ Գնահատականը կախված է հետագա քայլերից. Հայաստանը եւ Արցախը կարող են գրագետ քայլերի դեպքում ապագայում ստանալ շահեկան զարգացում, եւ նույն կերպ՝ սխալների եւ ապաշնորհության պարագայում ստանալ վատ սցենարներ։

Լուրջ աշխատանք պիտի տարվեր հատկապես այսպես կոչված BRICS-ի երկրների հետ, սակայն առնվազն Բրազիլիայի տարօրինակ ելույթը ցույց տվեց, որ անգամ ավանդաբար պրոհայկական դիրքորոշում ունեցող երկիրն այս անգամ այլ կերպ է տրամադրված։

Մի հարց ես ինքս ունեմ. ինչո՞ւ Հայաստանը չէր աշխատել այլ պետությունների հետ՝ բարձրացնելու համար հումանիտար եւ քաղաքացիական անձանց տեղաշարժի նպատակներով օդային հաղորդակցության մեկնարկը Արցախի եւ արտաքին աշխարհի միջեւ։

Ավելի լավ պահ, ավելի լավ հարթակ օդային հաղորդակցության թեման սրելու համար դժվար է գտնել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular