ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ԱԱԾ տնօրենի ուղեկցությամբ Կապանում այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ

ՎԻԴԵՈ

Նիկոլ Փաշինյանը Կապանում այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ, ծանոթացել ծառայողների համար ստեղծված պայմաններին: 

Փաշինյանը շրջել է ուղեկալի տարածքում եւ ասել, որ իրեն գոհացնում են ստեղծված պայմանները:

Փաշինյանը Կապանում ծանոթացել է նաեւ մասնավոր հատվածի կողմից իրականացվող բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին:

 

«Լիաշին» ՍՊԸ-ն 700 մլն դրամ ներդրումային ծրագրով կառուցում է 13 հարկանի երկու շենք` 94 բնակարաններով:

Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին:

«Նյու Հաուս» ՓԲԸ-ն 1,7 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում կառուցում է 12 հարկանի երկու բազմաբնակարան շենք` ընդհանուր 128 բնակարաններով: Մեկ շենքի շինաշխատանքները գրեթե ավարտական փուլում են, իսկ մյուսի աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա ընթացքում: Վարչապետը հետաքրքրվել է ծրագրերի

ընթացքի, բնակարանների վաճառքի հետ կապված հարցերով և ընդգծել, որ Կառավարությունը շարունակելու է խրախուսել մարզերում նման ծրագրերի իրականացումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular