ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵՄ առաքելության կարճատեսությունը և չեզոքության վտանգը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Infoteka24.ru-ն գրում է, որ վերջերս Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի շրջանում ԵՄ դիտորդների և նրանց մեքենայի ուղղությամբ։ Կրակոցների մեջ տարօրինակ ոչինչ չկա, չնայած դա անակնկալ էր ԵՄ առաքելության համար, նրանք սովոր չեն, որ իրենց վրա կրակեն:

Եվ, ըստ ամենայնի, ԵՄ առաքելության համար գնդակոծությունն այնքան անսպասելի է եղել, որ սկզբից անգամ չեն հավատացել դրան, քանի որ պաշտոնապես Twitter սոցիալական ցանցի իրենց էջում հերքել են ՀՀ ՊՆ տեղեկությունը նշելով, որ «առաքելության ոչ մի պարեկ չի եղել գնդակոծման գոտում»: Եվ հարց է առաջացել. ի՞նչն է դրդել ԵՄ առաքելությանը հերքել իր պարեկային խմբի գնդակոծության մասին տեղեկությունը։ Մի՞թե ցուրտ ձմռան հեռանկարն այդքան ուժեղ է ազդել ԵՄ առաքելության ներկայացուցիչների տեսողության, լսողության և այլ զգայարանների վրա: Որքա՞ն պետք է վախենալ Ալիևից, ով կարող է փակել գազի փականը, որպեսզի «չնկատես» քո վրա թռչող փամփուշտները։

Բայց շուտով համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ առաքելության սպան պատմում է ճշմարտությունը և ցույց տալիս, թե որտեղից են կրակել իրենց վրա: ԵՄ քաղաքացիական առաքելությունն անմիջապես ջնջեց առաքելության անձնակազմի հրետակոծությունը հերքելու մասին գրառումը և որոշ ժամանակ անց ուղղեց հայտարարությունը, որում երևում է, որ դժկամությամբ բայց հաստատեց, որ «Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության պարեկությունը պատասխանատվության գոտում  կրակոցների ժամանակ ներկա է եղել»։ Ոչ ամբողջությամբ, բայց, այնուամենայնիվ, ընդունելով, որ Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել (իրենց վրա), ԵՄ առաքելությունը փաստացի ընդունեց նաև այն, որ Բաքվի իշխանությունները թքած ունեն տարածաշրջանում իրենց ներկայության վրա։ Եվ չպետք է փորձել «արդարացնել» ադրբեջանցիներին ասելով, որ նրանք տեղյակ չէին, որ այնտեղ եվրոպացիներ են լինելու: ԵՄ առաքելությունը գերազանցիկ ուսանողի ջանասիրությամբ նախօրոք տեղեկացնում է Ադրբեջանի զինված ուժերին սահմանի երկայնքով իր տեղաշարժերի մասին, և այդ գնդակոծությունը Բաքվի դիրքորոշման հատուկ և շատ հասկանալի հայտարարություն էր: Այսինքն որևէ մեկի ներկայությունը չի կարող խանգարել հայկական տարածքները զավթելու և հայաթափելու Ալիևի ահաբեկչական ծրագրերին։

Բայց արդյո՞ք այդ «որևէ մեկը» կհասկանա, որ չեզոք դիրքորոշումն այլևս չի անցնում, որ իրենց տեղն այդ հակամարտությունում արդեն ընտրված է, և դա արել է Ադրբեջանը նրանց հաշվառելով որպես հակառակորդ։ Եվ շարունակելով հավասարության նշան դնել ագրեսորի և իր հողի պաշտպանի միջև, անգամ չնկատելով իրենց վրա թռչող փամփուշտները, միջազգային դերակատարները վերջապես հաստատում են իրենց անզորությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular