ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Chaarat Gold-ը Հայաստանում վաճառում է Կապանի հանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Akm.ru–ն գրում է, որ Chaarat Gold ընկերությունը պայմանագիր է կնքել Հայաստանում գտնվող Կապանի հանքավայրը տեղական Quanto ընկերությանը 55,4 մլն դոլարով վաճառելու մասին: Այդ մասին ասվում է Chaarat-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Գործարքը գնահատվում է 5 միլիոն դոլար կանխիկ և 50,4 միլիոն դոլար՝ Chaarat-ի կրեդիտորական պարտքերի մարման համար:

Վաճառքի որոշումը պայմանավորված է ծախսերի աճով, հնարավոր կորուստներով և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժևորմամբ պայմանավորված ֆինանսավորման ավելացմամբ։

Ակնկալվում է, որ գործարքը, որը ենթակա է բաժնետերերի և կարգավորող մարմինների հաստատմանը կփակվի 2023 թվականի 4-րդ եռամսյակում կամ 2024 թվականի առաջին եռամսյակում:

Chaarat-ը մտադիր է կենտրոնանալ Ղրղզստանում Tulkubash և Ուզբեկստանում Kyzyltash նախագծերի իրականացման վրա։

Կապանի հանքավայրը Հայաստանի ամենամեծ ոսկու հանքերից մեկն է։ Հանքավայրի պաշարները գնահատվում են 5,15 միլիոն ունցիա ոսկի և 95,6 միլիոն ունցիա արծաթ: Բացի այդ, հանքավայրն ունի պղնձի և ցինկի խտանյութի պաշարներ։

Chaarat Gold Holdings Limited-ը ոսկու արդյունահանող ընկերություն է: Chaarat-ը ոսկու արդյունահանման նախագծեր ունի Ղրղզստանում, Հայաստանում և Ուզբեկստանում: Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի AIM հարթակում:

Quanto-ն բանկային հարթակի ընկերություն է և իրականացնում է անհատականացված և ավտոմատացված ֆինանսական ծառայությունների մատուցում: Quanto-ն Chaarat-ի երկարաժամկետ գործընկերն է և Լիճքվազի հանքավայրից հանքաքար է մատակարարում Կապանի (Հայաստան) գործարան վերամշակման համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular