ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մհեր Գրիգորյանն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակից:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ կարեւորելով միջազգային հանրության աջակցությունը խնդրի հանգուցալուծման հարցում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-լեհական հարաբերությունների օրակարգային հարցերը՝ երկուստեք շեշտելով համագործակցության առկա մեծ ներուժը, մասնավորապես առեւտրատնտեսական հարաբերություններում: Փոխվարչապետն ընդգծել է կապիտալի շուկայի ոլորտում Լեհաստանի հետ ստորագրված փաստաթղթի կարեւորությունը՝ նշելով, որ Հայաստանը կօգտագործի Վարշավայի ֆոնդային բորսայի փորձը կապիտալի շուկայի ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular