ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն 114 մլն դոլարի երեք պայմանագիր է կնքել Ուկրաինա ՀՕՊ միջոցների մատակարարման վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ավելի քան 90 մլն ֆունտ սթեռլինգի (մոտ 114 մլն դոլար) երեք պայմանագիր է կնքել Ուկրաինա ՀՕՊ միջոցների մատակարարման մասին, տեղեկացրել է Բրիտանիայի ՊՆ-ն։

Պայմանագրերից մեկը կնքվել է նորվեգական Kongsberg ընկերության հետ 56 մլն ֆունտ (մոտ 72 մլն դոլար) արժողությամբ անօդաչու թռչող սարքերի մատակարաման մասին, եւ եւս երկու պայմանագիր ՀՕՊ լրացուցիչ միջոցների մատակարարման մասին։

Kongsberg-ի հետ կնքված պայմանագիրը նախատեսում է անօդաչուներին դիմակայելու ավտոմեքենաների գնում՝ նախատեսված անօդաչուների հայտնաբերման, լրտեսման, ոչնչացման կամ շարքից դուրսբերման համար։

 

Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Շվեդիայի, Իսլանդիայի եւ Լիտվայի շնորհիվ Ուկրաինայի  միջազգային ֆոնդի շրջանակում հավաքվել է ավելի քան 770 մլն ֆունտ սթեռլինգ, նշվել է հաղորդագրությունում։

«Մեծ Բրիտանիան նախկինի պես շարունակում է աջակցել Ուկրաինային. 2.3 մլրդ ֆունտ արդեն հատկացվել է մինչեւ 2023թ. ռազմական աջակցությանը, իսկ լրացուցիչ զինամթերքները եւ սարքավորումները կմատակարարվեն առաջիկա ամիսներին»,- նշվել է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular