ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարկացած ամուսինը կտրել է կնոջ մազերն ու ականջի մի մասը

ԻՐԱՎՈՒՆՔ

Փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ վիճաբանության ժամանակ ամուսինը կտրել է նրա մազերն ու ականջի վերևի հատվածը: Դեպքը տեղի է ունեցել Կոտայքում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝   պատճառն այն է եղել, որ կինը վիրավորել է իր մանկահասակ երեխային, ինչի հետեւանքով վերջինս սկսել է լացել:

Դեպքի առթիվ հարուցված քեական գործով պարզվել է, որ Գեղամը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում գտնվող իր տանը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել  մի  ռուս կնոջ հետ։ 2016 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 22:00 սահմաններում, տանը կնոջ կողմից իր մանկահասակ երեխային վիրավորելու և լացացնելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Գեղամը նրան գցել է գետնին եւ ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին: Ապա՝  նստելով է Սեմյոնովայի վրա, բռնել ձեռքերից և մկրատով կտրել է մազերի մի փունջը և աջ ականջի վերևի հատվածը:

Դատաբժիշկների գնահատմամբ՝ կնոջ առողջությանը պատճառվել է տևական քայքայումով միջին ծանրության վնաս՝  աջ ականջախեցու վերին կեսի աճառների վնասումով կտրած վերքի ձևով:

Գեղամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և 118-րդ հոդվածով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular