ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոճապղպեղով մեղր՝ չափազանց օգտակար արևելյան բաղադրատոմս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Կոճապղպեղն արևելքում միշտ էլ բարձր է գնահատվել, քանի որ այն հիանալի վերականգնում է օրգանիզմի դիմադրողականությունը և ունի բազմաթիվ հակավիրուսային հատկություններ:

Կոճապղպեղով մեղրը արևելյան հին բաղադրատոմս է, որը հասել է մինչև մեր օրերը: Այն համեղ է և շատ հեշտ է պատրաստել:

Բաղադրիչներն են.

200 գ կոճապղպեղի արմատ 
2 կիտրոն
100 գ թուզ
100 գ ծիրանաչիր
1 բաժակ հաղարջ
1 բաժակ մեղր

Մաքրեք և մանրացրեք կոճապղպեղի արմատը, ավելացրեք կեղևով մանրացրած կիտրոնները: Ավելացրեք նաև հաղարջը, կտրատած թուզն ու ծիրանաչիրը: Լավ խառնեք և վրան լցրեք մեղրը: Նորից լավ խառնեք:

Ամեն օր կերեք մեկ թեյի գդալ: Դա ոչ միայն օգտակար է, այլև շատ համեղ: Կոճապղպեղով մեղրը պետք է պահել սառնարանում:

Առո՛ղջ եղեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular