Երգչուհի Քրիստինա Ագիլերան տեղաշարժվում է անվասայլակով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրգչուհի Քրիստինա Ագիլերան տեղաշարժվում է անվասայլակով։
42-ամյա երգչուհին ԱՄՆ-ի Դիսնեյլենդ է մեկնել դստեր՝ Սամեր Ռեյն Ռաթլերի հետ, ով դարձել է 9 տարեկան։ Պապարացիները նկարահանել են, թե ինչպես է աստղը տեղաշարժվում անվասայլակով, գրում է Bild-ը։
Սոցցանցերում Ագիլերան բացատրել է, որ դա կապված է ծնկի վնասվածքի հետ։ Չնայած դրան՝ երգչուհին դստեր հետ մի ամբողջ օր է անցկացրել պարկում եւ նույնիսկ նստել «Ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը։