ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայում ավարտվել է ուկրաինացի զինվորների՝ Abrams տանկերին տիրապետելու ուսուցումը. Business Insider

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինացի զինվորները, որոնք մարզվում էին ամերիկյան M1 Abrams տանկերի վրա Գերմանիայում, ավարտել են ծրագրային ուսուցումը, բայց Կիեւը ցանկանում է, որ նրանք մնան այնտեղ այնքան ժամանակ, մինչեւ որ ծանր զրահատեխնիկան պատրաստ լինի մատակարարման, Business Insider-ին տեղեկացրել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ բանակի ներկայացուցիչ, գնդապետ Մարտին Օ՛Դոնելը։

«Մոտ 200 ուկրաինացի ավարտել է 12-շաբաթյա ուսուցումը Հոենֆելս զորադաշտում»,- ասել է գնդապետը։

Նրա խոսքով՝  զինվորները հետ են գնալու Գրաֆենվեր զորադաշտ, որտեղ մարզվում էին մինչ այդ։

«Ուկրաինայի խնդրանքով զինվորներն իրենց հմտությունները կզարգացնեն այնքան ժամանակ, մինչեւ որ պատրաստ լինեն 31 տանկերը, որոնք ԱՄՆ-ն պարտավորվել է  ուղարկել Ուկրաինա մինչեւ աշուն»,- ավելացրել է Օ՛Դոնելը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այս տարի ավելի վաղ հայտարարել էր, որ կգնի նոր M1A2 Abrams տանկեր Կիեւի համար՝ ի հավելումն Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի տանկերի, որոնք առաջարկել են իրենց սեփական հիմնական մարտական տանկերը։ Ավելի ուշ ԱՄՆ-ն հայտարարել էր, որ դրա փոխարեն Ուկրաինա կուղարկի նորոգված M1A1-եր, քանի որ այդ տանկերը կան Պենտագոնի պահեստներում եւ կարող էին ավելի շուտ ուղարկվել։

Օ՛Դոնելը նշել է, որ Վաշինգտոնն ուսուցանել է ավելի քան 70 000 ուկրաինացի զինվորի 2022թ. փետրվարին պատերազմն սկսվելուց ի վեր։

Թե երբ «Abrams» տանկերը կուղարկվեն Ուկրաինա՝ ստույգ ժամկետներ չեն հայտնվում։

«Abrams» տանկերի նախատեսված առաքումը կարող է տեղի ունենալ Ուկրաինայի համար կրիտիկական պահին, որը ներկայում հակահարձակվում է մի քանի ուղղություններով երկրի արեւելյան եւ հարավային մասերում եւ, գուցե, դեռ կփորձի հարձակողական գործողություններ իրականացնել աշնանը։ Ծանրակշիռ ռուսական պաշտպանական բնագծերը՝ ականադաշտեր, խրամատներ, փշալարեր եւ հակատանկային պատնեշներ, դանդաղեցրել են Ուկրաինայի առաջխաղացումը»,- գրել է ԶԼՄ-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular