ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտոսի նախագահը ներում է շնորհել մի շարք բանտարկյալների, ներառյալ Մուբարաքի դեմ ապստամբության մասնակցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին ներում է շնորհել մի շարք բանտարկյալների, այդ թվում հայտնի եգիպտացի ակտիվիստ Ահմեդ Դումային, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով եգիպտական պետական հեռուստատեսությանը։

Դուման, որը առաջատար դեմք էր դեմոկրատամետ ապստամբության ժամանակ, որը իշխանությունից զրկեց երկրի նախագահ Հոսնի Մուբարաքին 2011թ., 2019թ. դատապարտվել էր 15 տարվա բանտարկության անկարգությունների եւ անվտանգության ուժերի վրա հարձակման համար։

Դատավորն այն ժամանակ ասել էր, որ Դուման ամբոխի մի մասն էր, որը ներխուժել էր խորհրդարան եւ վնասել նրա մի մասը՝ նրանց անվանելով «սատանայի սպասավորներ»։

Ինչպես եւ Եգիպտոսում հայտնի այլ ակտիվիստներ, Դուման բանտարկված է եղել Մուբարաքի, նրա հաջորդ ռազմական խորհրդի, նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի եւ աս-Սիսիի օրոք։

Անցած ամիս իշխանություններն ազատ են արձակել նաեւ եգիպտացի իրավապաշտպան Պատրիկ Զաքիին եւ փաստաբան Մոհամադ էլ-Բաքերին այն բանից հետո, երբ նրանք արժանացել էին աս-Սիսիի ներմանը։

2021թ. վերջից Եգիպտոսը նախաձեռնել է մի շարք քայլեր, որոնք ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանը, ներառյալ որոշ հայտնի բանտարկյալների ներումը, բայց քննադատներն այս քայլերն անվանել են կոսմետիկական եւ ասում են, որ ձերբակալությունները շարունակվում են։

Եգիպտոսի ամենահայտնի ակտիվիստ Ալաա Աբդ էլ-Ֆաթահը եւ շատ այլ կալանավորվածներ մնում են բանտում։

Իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալությունները կատարվել են անվտանգության նկատառումներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular