ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցումը ղեկավարող ֆրանսիական բանակի գեներալը զոհվել է Պիրենեյներում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցումը ղեկավարող ֆրանսիական բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելենը ուրբաթ երեկոյան զոհվել է Պիրենեյներում (Ֆրանսիայի հարավ), տեղեկացրել է France Info-ն՝ հղում կատարելով ժանդարմերիային։

Օգոստոսի 30-ին կլրանար նրա 75 տարին։ Դեպքը տեղի է ունեցել Բորդ Ուշենթեյն քաղաքում։ Ժամը մոտ 21.00-ին Estagnous ճամբարի մենեջերը տեղեկացրել է, որ զբոսաշրջիկներից մեկը չի վերադարձել։

Պարզվել է, որ գեներալ Ժորժելենն ընկել է 2 650 մետր բարձրությունից Ֆոսթեն լեռնանցքի մոտ։

Ժորժելենի մահը բուռն արձագանք է առաջացրել Ֆրանսիայում։ Ցավակցություն է հայտնել նաեւ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Գեներալ Ժան-Լուի Ժորժելենի մահվամբ ազգը կորցնում է իր մեծ զինվորներից մեկին։ Ֆրանսիան՝ իր մեծ ծառաներից մեկին։ Եվ Նոտր Դամը՝ իր վերածննդի ճարտարապետին»,- գրել է Մակրոնը Х-ի (Twitter) իր միկրոբլոգում։

Ժան-Լուի Ժորժելենը 1967թ. ընդունվել է Սեն Սիրի Հատուկ ռազմական դպրոց, անցել բանակի Գլխավոր շտաբով։ 2002թ.Ֆրանսիայի նախագահի անձնական շտաբի պետը  2006թ. նշանակվել է Ֆրանսիայի Զինված ուժերի շտաբի պետ եւ ստացել Պատվո լեգեոնի օրդենի մեծ կանցլերի եւ Ազգային օրդենի կանցլերի կոչում 2010թ.։

2019թ. գեներալ Ժորժելենը նշանակվել է ավերիչ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների պատասխանատու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular