Իրանը մարտի երկրորդ կեսին ուղեծիր դուրս կբերի տեղական արտադրության «Tolou-3» արբանյակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական արտադրության «Tolou-3» արբանյակը ուղեծիր դուրս կբերվի իրանական տարեվերջին (2024թ. մարտի 19-ին), շաբաթ օրը հայտարարել է էլեկտրոնային արդյունաբերության նախարար, դերծովակալ Ամիր Ռաստեղարին, տեղեկացրել է Mehr-ը։
«Tolou-3» արբանյակը, որը նախատեսված է Իրանի տիեզերական գործակալության (ISA) պատվերով պատկերներ ստանալու համար եւ արտադրվել է Iran Electronics Industries ընկերության կողմից, ներկայացվել է 2023թ. փետրվարին այն արարողութան ժամանակ, որին ներկա էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ երկրի Տիեզերագնացության ազգային օրվա առիթով։
«Tolou-3»-ը, որի քաշը 150 կիլոգրամ է, Իրանում արտադրված ամենածանր արբանյակն է համարվում։
Այն կարող է որսալ սեւ-սպիտակ տարածական պատկերներ հինգ մետր ընդգրկմամբ։ Գունային ռեժիմի ընդգրկումը 10 մետր է։
Արբանյակը, որը հենվում է իրանական գիտատար ընկերությունների սարքավորումների վրա, ուղեծիր կհանվի Երկրից 500 կիլոմետր բարձրությամբ։
Իրանն իր առաջին «Omid» արբանյակն արձակել է 2009թ., իսկ նրա «Rasad» արբանյակը ուղեծիր է հանվել 2011թ.։
2012թ. Իրանը հաջողությամբ ուղեծիր է հանել սեփական արտադրության իր երրորդ արբանյակը՝ «Navid»-ը։
2020թ. ապրիլին Իրանը հայտարարել է իր առաջին ռազմական արբանյակի արձակման մասին։ Իսկ 2022թ. մարտին տիեզերք է ուղարկել իր երկրորդ ռազմական արբանյակը։