Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ–ների օգնությամբ փորձել են հարձակվել Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա․ ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր ցերեկը կանխվել է անօդաչու թռչող սարքով Մոսկվա քաղաքի և Մոսկվայի մարզի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ հարձակումը։
Գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը ժամանակին հայտնաբերել են անօդաչու թռչող սարքը և ոչնչացրել այն։ Սարքը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և ընկել Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո գյուղի մոտակայքում գտնվող ամայի տարածքում։
Տուժածներ և ավերածություններ չկան։