Ծանոթ ու միաժամանակ անհայտ…ֆլոմաստեր
ՖՈՏՈՖլոմաստերը, կամ հայերեն կարելի է անվանել գունավոր նշիչները ծայրից հոսող ներկերի օգնությամբ գրելու և նկարելու գործիք է։Ինչպես և այլ իրերի հսկայական բազմազանությանը ֆլոմաստերի նախատիպը ևս հայտնվել է Հին Եգիպտոսում: Թութանհամունի գերեզմանի պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են պղնձից պատրաստված մատիտ: Նրա ներսում եղել է թանաքով ներծծված եղեգ: Այդ սարքի կառուցվածը թույլ է տվել, որ թանաքը աստիճանաբար հոսի, այլ ոչ թե անմիջապես: Հին եգիպտացիների այդ գործիքն էլ համարվում է ներկայիս գունավոր նշիչների նախահայրը: Այնուամենայնիվ երկար տարիներ այդ գաղափարը չէր օգտագործվել ժամանակակիցների կողմից, և միայն 1942 թվականին «Tokyo Stationery Company»՝ Տոկիոյի Գրենական պիտույքների ընկերության ճապոնացի աշխատակից Յուկիո Հորին է ներկայացրել իր գյուտ, որը շատ նման էր հին եգիպտացիների պղնձե մատիտին, սակայն նաև ուներ հատուկ ծայրակալ, որն ապահովում էր թանաքի համասեռ և ճշգրիտ հոսելը: Եվրոպայում գերմանացիները առաջինն են արտադրել ֆլոմաստերներ 1960 թվականին: «Edding» ընկերությունը, որը հայտնի էր իր ներկերով, թանաքներով և մատիտներով, թողարկել է «Edding N1» նմուշը: Դրա ծայրակալը պատրաստված էր մամլած վուշի նյութից: Ընկերությունը ներկայացրել է տարբեր գույների ֆլոմաստերներ: Նույն թվականի մարտին «Pentel» ընկերության ֆլոմաստերներեն սկսել արտադրել նաև Ճապոնիայում: Շուտով թաղիքե ծայրակալներով ֆլոմաստերներ է ներկայացրել «Tokyo Stationery Company»-ն: Փորձենք հասկանալ «ֆլոմաստեր» բառի ծագումնաբանությունը: Այս գրենական պիտույքի նմանանունը տարածված է «Flowmaster» ապրանքանիշի շնորհիվ: Հենց այդ անվան տակ են ժամանակին լայնորեն օգտագործվել թանաքները գրեթե բոլոր գունավոր նշիչներում: Իսկ ընդհանրապես անգլերեն «flow» բառը նշանակում է «հոսել, թափվել»: Ֆլոմաստերների ժողովրդականության գագաթնակետը 20-րդ դարի 80-ականներն են: Ներկայումս արտադրողները առաջարկում են ֆլոմաստերների հավաքածուներ տարբեր փաթեթավորմամբ` սկսած ստվարաթուղթից մինչև մետաղական: Բացի դա առաջարկում են գույների հսկայական ընտրություն: Չինաստանում նույնիսկ 72 երանգային հավաքածուներ կան: Պարզագույն ֆլոմաստերը իրենից ներկայացնում է պլաստմասե պատյան և մամլած թաղիքե ծայրակալ, իսկ պատյանի ներսում ծակոտկեն միջուկի ձողն է, որը ներկված է համապատասխան գույնի ներկով: Օգտագործմանը զուգընթացին զուգընթաց միջուկի ներկի քանակը նվազում է, բայց թաղիքե ծայրակալը թույլ է տալիս օգտագործել բացարձակապես ամբողջ ներկը առանց մնացորդի: ֆլոմաստերների օգտագործման ոլորտները ներկայումս շատ են սկսած տեքստիլ արտադրությունից վերջացրած շինարարությունը : Այնուամենայնիվ դրանց ամենաշատ օգտագործողները եղել և մնում են երեխաները, անհնար է, որ լինի երեխա, որը կյանքում չի ունեցել իր ֆլոմաստերների հավաքածուն:
Կ. Խաչիկյան