ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ կադրեր ողբերգական վթարից․ Մայրը զոհվել է, ամուսինն ու անչափահասները՝ ծանր վիրավորվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամը 20։01-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 1984 թ․) տեղում մահացել է, իսկ տուժածներ Մ․ Ս․-ն (ծնված 2014 թ․) և Մ․ Ս․-ն (ծնված 2016 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular