ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը նշել է Հայաստանում բարձր գների պատճառը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրում գնանկում է նկատվում, թեև ԵՏՄ տվյալները խոսում են այն մասին, որ Հայաստանում գներն ամենաբարձրն են համարվում Միության տարածքում։ Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

«Ինչո՞ւ է հայկական գերատեսչությունը նման պատկեր ներկայացնում։ Որովհետեւ այս ցանկում ընդգրկված է մոտ 500 անուն ապրանք, որը հասանելի չէ քաղաքացիների մեծամասնությանը, իսկ ամառային սեզոնին համաշխարհային շուկայում դրանք սովորաբար էժանանում են»,- նշեց նա։ 

Նրա խոսքով՝ Հայաստանում բարձր գները հաճախ կապված են ավելորդ շահույթ ապահովելու ցանկության հետ, և ոչ մի կապ չունեն համաշխարհային շուկաների հետ։

 

«Այն երկրներում, որտեղից Հայաստանն ներմուծում է, նույն բենզինի գինն առանձնապես չի թանկացել, թեև Հայաստանում մեկ ամսում թանկացել է 100 դրամով (20%), ինչը շատ նշանակալի է։ Չպետք է մոռանալ նաեւ, որ Հայաստանում գազը վաճառվում է ուռճացված գնով։

Ինչո՞վ են զբաղված պատասխանատու մարմինները, որոնք պետք է ուսումնասիրեն և բացահայտեն արժեշղթան։ Կառավարությունն ուշադրություն չի դարձնում փորձագետների դիտողություններին ու գնահատականներին։ 

Մենք շարունակում ենք պնդել արտահանվող ապրանքների և հատկապես տեղական հումքից տեղական արտադրության ապրանքների գների վերահսկման անհրաժեշտության մասին»,- հավելեց Մանասերյանը։

Քաոսը պատասխանատու իշխանությունների անգործության արդյունքն է, ինչը, ըստ նրա, կոռուպցիայի ձև է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular