ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը պարբերաբար կեղծ լուրեր տարածելով՝ հենք է նախապատրաստում հետագա սադրանքների համար. ՊԲ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  օգոստոսի  21-ին ժամը 19:45-ի սահմաններում Շուշիի շրջանում փորձել են  դիրքերի բարելավման նպատակով կատարել տեղաշարժ, ինչը իբր թե կանխվել է ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում,  հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊԲ-ն:

«Ակնհայտ է,  որ պարբերաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումները եւ տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա  սադրանքների համար»,-նշվում է հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular