ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելառուսում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին  կոչ է արել անհապաղ լքել երկիրը։ Համապատասխան ծանուցումը տեղադրվել է դիվանագիտական ​​ներկայացուցչության կայքում, հայտնում է Meduza-ն։

Որպես նման հանձնարարականի պատճառ՝ դեսպանատունը նշել է Բելառուսի հետ սահմանին երկու անցակետերը փակելու՝ Լիտվայի վերջին որոշումը և Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի հայտարարությունը, որ այդ երկրները դիտարկում են Բելառուսի սահմանն ամբողջությամբ փակելու հնարավորությունը։

Ամերիկացիներին խորհուրդ են տվել հեռանալ Բելառուսից Լատվիայի և Լիտվայի հետ սահմանային անցակետերով կամ ինքնաթիռով։ Դեսպանատունը հիշեցրել է, որ Լեհաստանը փակել է սահմանի անցակետը, ինչպես նաև հորդորել է չմեկնել Ռուսաստանի կամ Ուկրաինայի տարածքով։

 

Դեսպանատունը հիշեցրել է քաղաքացիներին, ովքեր դեռ ծրագրում են ուղևորություններ Բելառուս, որ խնդիրներ առաջանալու դեպքում չեն կարողանա հույս դնել ԱՄՆ կառավարության օգնության վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular