ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրություններում հաղթելու համար Փաշինյանն անցել է սպառնալիքների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրություններում գործող իշխանությունները հաղթանակ տանելու վերջին ճիգերն են գործադրում։ Փաշինյանը, հասկանալով, որ իշխանության վարկանիշը չափազանց ցածր է ավագանու ընտրություններում լուրջ արդյունք գրանցելու համար, անցել է սեփական թիմակիցներին ահաբեկելու և վախեցնելու քաղաքականությանը։

Օրերս նա իր մոտ է կանչել մի խումբ բարձրաստիճան թիմակիցների և ուժային կառույցների ներկայացուցիչների և առանց այլևայլությունների պարզ հասկացրել, եթե որևէ մեկը թերանա իր աշխատանքում, ապա սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո, առանց քննարկման զրկվելու է իր պաշտոնից, ընդ որում Փաշինյանը պարզ ասել է, թե Երևանի ավագանու ընտրությունները ՔՊ-ի և անձամբ իր համար կենաց և մահու հարց է, ուստի և որևէ մեկին չի փրկի անգամ իր հետ ունեցած տարիների ծանոթությունն ու մտերմությունը։ Նաև պահանջել է փոխանցել տեղական օլիգարխներին և քրեականներին, որ իշախնության համար չաշխատելու դեպքում լուրջ խնդիրներ են ունենալու, ավելին, եթե որևէ մեկը հանդգնի աշխատել ընդդիմադիր որևէ քաղաքական ուժի համար, առանց երկարացնելու կկալանավորեն և կտեղափոխեն ազատազրկման վայրեր։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս նման նյարդային իրավիճակին հանգեցրել են իշխանության պատվիրած վերջին հարցման արդյունքները՝ ըստ որոնց «Քաղաքացիական պայմանագրի» և Երևանի քաղաքապետի թեկանածու Տիգրան Ավինյանի վարկանիշը չափազանց ցածր է և, առնվազն, նույնիսկ վարչական ռեսուրսների կիրառմամբ, Քպ-ն չի կարողանա առանց խոչընդոտների վերցնել Երևանի քաղաքապետի պաշտոնը և մեծամասնություն ստանալ ավագանու կազմում։ Ինքը՝ Փաշինյանը, հստակ գիտակցում է, որ նույնիսկ գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժերի չմասնակցելու դեպքում, Երևանում ընտրությունները պարտվելու պարագայում այլևս անհնար կլինի նույնիսկ սեփական կողմնակիցներին բացատրել, որ իրենք բավարար ուժ ունեն իշխանությունը պահելու համար, իսկ դրանից հետո արդեն իշխանափոխությունը ոչ միայն Երևանում, այլ նաև ամբողջ հանրապետությունում, ընդամենը տեխնիկայի հարց է դառնալու։

Կարինե Մխիթարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular