ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն էսկալացիայի հիմքեր է ստեղծում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանական կրակոցից երեկ զոհվել է զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը։ Դեպքը տեղի է ունեցել երեկ ժամը 15։30-ի սահմաններում՝ Ախպրաձորի հատվածում։ Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում շեշտակի ավելացրել է, թե՛ հրադադարի ռեժիմի խախտումները Հայաստանի և Արցախի սահմանի տարբեր հատվածներում և, թե՛ ապատեղեկատվությունների տարածումը։ Այս կերպ, թշնամական պետությունը փորձում է ոչ միայն ահաբեկել Հայաստանի և Արցախի բնակչությանը, այլ նաև միջազգային հանրության մոտ թյուր կարծիք ստեղծել, թե հրադադարի խախտումներ իարկանացնում է հայկական կողմը։

Նման տեղեկատվական զոնդաժից հետո արդեն ադրբեջանցիները կփորձեն միջազգային հանրությանը համոզել, թե Արցախի հարցի կարգավորման միակ լուծումը հակաահաբեկչական գործողությունն է և կգնան լայնածավալ սրացման տարբեր հատվածներում։ Թեև բազմաթիվ փորձագետներ լայնածավալ պատերազմի վտանգ չեն տեսնում, սակայն լոկալ հարձակումները, կամ էլ տարբեր մարզերի վրա տեղական նշանակության դիվերսիոն գործողությունները լրջագույն հարված են հասցնելու Հայաստանին և ցանկացած նման իրավիճակից հետո Հայաստանը, ինչպես և Արցախը զգալի տարածքներ են կորցնում։

Մեկ այլ կարևոր հանգամանք էլ Ադրբեջանի նման ագրեսիվ վարքի, այն է, որ թշնամական պետությունը փորձում է ամեն գնով ստիպել Արցախին համաձայնվել Աղդամի միջանցքով բեռների ստացմանը։ Դրա համար Ադրբեջանը պարտադրում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ամեն գնով համաձայնվել ադրբեջանական պլանին։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում ադրբեջանական Բարդա քաղաքում տեղի է ունենալու Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ էլ քննարկվելու են մի շարք հարցեր կապված Արցախն Ադրբեջանին ինտեգրելու հետ, և առաջին ու գլխավոր հարցը, հենց Աղդամ-Ստեփանակերտ երթուղու բացումն է։

Անահիտ Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular