ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար պայքար է. ով կհաղթի. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար պայքարը շարունակվում է։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ամեն ինչ անում է, որ այդ պաշտոնին նշանակի իր համակուրսեցի Թադեւոս Նիկոլայի Նալբանդյանին, որը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներից մեկն է։ Իսկ, ահա, ուժային կառույցները այլ թեկնածու ունեն։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների հանաձայն` ուժային կառույցներն ակտիվ քննարկումների մեջ են ու ամեն ինչ անում են, որ քրեակատարողական ծառայության պետ նշանակեն ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին։

Թե ով կհաղթի այս պայքարում, ժամանակը ցույց կտա:

Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ՀՀ ԱՆ ՔԿ-ն ծառայությունը պետ չունի, եւ ծառայության պետի պարտականությունները կատարում է առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular