ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 22 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան` Դրոշի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1865 – վախճանվել է ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին։

1892– վախճանվել է նշանավոր գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը։

1894– ծնվել է ԽՍՀՄ հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովը:

1917 – ծնվել է գրականագետ, թարգմանիչ Մարգարիտ Աթաբեկյանը, որը եղել է բանաստեղծ Լևոն Աթաբեկյանի դուստրը, և բանաստեղծ Աշոտ Գրաշու կինը։

1919-Ղարաբաղցիների ընդհանուր ժողովը ժամանակավոր հրադադար է կնքել Ադրբեջանի հետ։

1938 – ծնվել է արձակագիր, լրագրող Ռաֆայել Ղազանչյանը։

1939 – ծնվել է հոգեբան, ազգագրագետ և փիլիսոփա Ալբերտ Նալչաջյանը։

1940 – ծնվել է քանդակագործ Դավիթ Երևանցին (Բաբայան)։

1979-շվեյցարական Ժնևում թուրքական հյուպատոս Նիազի Ադալի ավտոմեքենայում ռումբ է պայթել, որից վերջինս չի տուժել, սակայն վիրավորվել են երկու անցորդ շվեյցարացիներ, ահաբեկչական գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ն։

1993 –ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  հայկական զինված խմբավորումներն ազատագրել են Ֆիզուլի քաղաքը, հայերը սկզբից երեք կողմից օղակել են քաղաքը և թույլ տվել խաղաղ բնակչությանը լքել այն, ապա նոր մտել քաղաք։

2002– Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծվել են մի շարք Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ:

2002- Հրդեհ է բռնկվել  «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում, ուր պահվել է մոտ 100 տոննա հեղուկ քիմիական նյութ՝ էթինոլ լաք, որը բարձր ջերմաստիճանի տակ կարող է ինքնահրկիզվել:

2008- վախճանվել է ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը:

2011- վաղ առավոտյան Աբովյան փողոցի գերակա շահ ճանաչված հատվածում հիմնովին քանդվել է «Միլանո» խանութի եռահարկ շենքը:

2013-Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկները հանրահավաք են անցկացրել, որտեղ հնչեցրել են Հայաստանում տիրող ամենաթողության մթնոլորտը, կոռուպցիան և անարդարությանը վերջ տալու կոչեր։

2017-Գյումրիում շահագործման են հանձնվել առաջին սոցիալական բնակարանները։ Ծրագրի հիմնական ֆինանսավորողը եղել է ամերիկահայ բարերար Սարգիս Սեբեջյանի ընտանիքը, իսկ 15 տոկոսի ներդրում կատարել է Գյումրիի քաղաքապետարանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1456 —Վալախիայի թագաժառանգ է դարձել Վլադ Դրակուլան, որը հայտնի է վամպիրների մասին լեգենդներից։

1584 – վախճանվել է լեհ բանաստեղծ Յան Կոխանովսկին։

1794– հիմնադրվել է Օդեսա քաղաքը։

1796 —Գրաֆֆ-Ռեգենտ բուրական հանրապետությունն իր ոչ երկար գոյությունից հետո  օկուպացվել է Մեծ Բրիտանիայի կողմից և միացվել Կապյան գաղութին։

1849 —օղակված Վենեցիայի վրա ավստրիացիներն  աէրոստատների օգնությամբ վառվող ռումբեր են նետել, որը հանդիսանում է աշխարհում առաջին օդային ռմբակոծությունը։

1862– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսին:

1864– ստորագրվել է առաջին Ժնևյան կոնվենցիան, ստեղծվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։

1865 —Ուիլյամ Շեպպերդն արտոնագրել է հեղուկ օճառը։

1909 —Ռեյմսում սկսվել է աշխարհում առաջին ավիաշոուն, որին մասնակցել են 38 աէրոպլաններ, որոնցից միայն 23-ին է հաջողվել երկինք բարձրանալ։

1914 —Ռուսաստանում կապված պատերազմի հետ արգելվել է սպիրտային խմիչքների վաճառքը։

1920– ծնվել է ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերին:

1922 —սպանվել է իռլանդացի զինվորական, քաղաքական գործիչ և հեղափոխական, Իռլանդիայի անկախության մարտիկ Մայքլ Ջոն Կոլլինզը։

1932 —Բի-ԲԻ-Սին սկսել է իր առաջին փորձնական հեռարձակումը։

1942 — ԽՍՀՄ-ի Չելյաբինսկի գործարանում սկսել են արտադրել հանրահայտ Т-34 տանկեր։

1962 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի դեմ անհաջող մահափորձ է իրականացվել։

1989-ամերիկյան Voyager-2 տիեզերական սարքը լուսանկարել է Նեպտունի օղակները։

-ղազախերենը հայտարարվել է Ղազախստանի պետական լեզու։

1991– Ռուսաստանն ընդունել է իր պետական դրոշը՝ եռագույնը:

1991 –ինքնասպանություն է գործել  քաղաքական և պետական գործիչ, ԳԿՉՊ-ի անդամ  Բորիս Պուգոն։

1999 –վախճանվել է ռուս խորհրդային դերասան Ալեքսանդր Դեմյանենկոն՝ Շուրիկը։

2000 – վախճանվել է Ադրբեջանի 2-րդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը։

2006– Անապայից Սանկտ Պետերբուրգ թռչող Պուլկովյան ավիաուղիների Տու-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դոնեցկ քաղաքի մոտ, ինչի արդյունքում զոհվել է 160 մարդ։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular