Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են չվերթները․ հայտնի է պատճառը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են ինքնաթիռների չվերթները․ այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել են ՌԴ ավիաընկերությունները:
Օդանավակայանները վերաբացվել են անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։ Տասից ավելի չվերթ է հետաձգվել։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ օգոստոսի 22-ի գիշերը Ուկրաինան չորս անօդաչու թռչող սարքերով փորձել է հարձակվել Ռուսաստանի օբյեկտների վրա։ Դրանցից երկուսը ոչնչացվել են ՀՕՊ-ի կողմից Մոսկվայի մարզում, երկուսը՝ Բրյանսկի շրջանում։
Ըստ գերատեսչության և շրջանային իշխանությունների՝ ոչ ոք չի տուժել: