ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գարուն–ամառ 2017»–ի թրենդներն ու հակաթրենդները. մեկնաբանում է Արփինե Կոշտոյանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 

 

Ժամանակն է զգեստապահարանը թարմացնել գարուն–ամառ սեզոնի հագուստներով։ Համաշխարհային նորաձևության տներն արդեն ներկայացրել են իրենց նոր հավաքածուները։ Tert.am Life–ը սեզոնի թրեդների և հակաթրենդների մասին զրուցել է նկարիչ–մոդելավորող Արփինե Կոշտոյանի հետ։ Վերջինիս խոսքով` այս տարի նորաձևությունը շռայլ է գտնվել աղջիկների հանդեպ։

 

««Գարուն–ամառ 2017»–ը իսկական գունապնակ է։ Այս սեզոնին նորաձև են բոլոր վառ գույներն իրենց երանգներով։ Չկա հատուկ գույն, որ միայն դա նորաձև լինի։ Գարնանը հետաքրքիր է հագնել հասարակ պարզ զգեստներ, որոնք կարող եք միքսել և ստանալ նորաձև լուքեր»,– ասաց Արփինեն։

 

Դիզայները ներկայացնում է թրենդային լուքերը`

 

Տարվա գլխավոր թրենդը համարվում են լայն տաբատները, հատկապես, երբ դրանք կողքին ունեն ուղղահայաց այլ գույնի գծեր։ Այս տաբատները շատ լավ են ոչ այդքան բարձրահասակ աղջիկների համար։ Չափազանց թրենդային են, երբ այն միքսում են շիֆոնից և բնական մետաքսի կտորներով վերնաշապիկների հետ։

 

 

 

 

 

Նորաձև է, երբ շիֆոնից երկար վերնաշապիկի տակից հագնում են նեղ տաբատներ։

 

 

 

Ոճերի համադրության մեջ շարունակում է նորաձև համարվել սպորտայինի և դասականի համադրումը. դասական զգեստի հետ կարելի է հագնել սպորտային կոշիկներ։

 

 

Պարզ մինիմալիստական զգեստների վրայից կարող եք համադրել երկար ժակետներ։ Հենց դրանց դեպքում էլ կարող ենք սպորտային կոշիկները և բարձր բոտֆորտներ համադրել։ Իսկ սպորտայինը  նախընտրողները լուքը կարող են լրացնել սպորտային ուսապարկերով։

 

 

Կիսաշրջազգեստի կամ տաբատի հետ համադրված կոստյումներն էլ են նորաձև։ Այն էլեգանտ ոճը նախընտրողների համար է։

 

 

Համաշխարհային պոդյումներից դեռ չեն իջել կրծքազարդերը։ Նորաձև մինիմալիստական զգեստը կարելի է համադրել կրծքազարդեր։ Այն լրացնում է լուքը և շատ գեղեցիկ է դարձնում։

 

 

Շատ ակտուալ է ծաղկային թեմաներով ասեղնագործությունները` վերնաշապիկների, զգեստների վրա։ Նորաձև են կենդանական նախշերով պրինտները։ Շարունակում են նորաձև մնալ միջին չափսի կիսաշրջազգեստները։

 

 

Տղամարդկանց զգեստապահարանից կանանց զգեստապահարան են անցել Պոլո շապիկները։ Ճիշտ է, նախկինում դրանք կրկին նորաձև են եղել, բայց այս տարի նորաձևության մեջ  գերիշխելու են։ Նորաձևության մեջ շատ ակտուալ է, երբ աղջիկները հագնում են դասական միջին կիսաշրջազգեստներ պոլո վերնաշապիկների հետ։ Այդ ամենը կարելի է միքսել շղթայով փոքրիկ պայուսակի հետ։ Ինչպես նաև հաճելի փաստ է, որ այն կարելի է համադրել և՛ բարձրակրունկ, և՛ սպորտային ցածր կոշիկների հետ։ Պոլո շապիկները նաև կարող ենք միքսել լայն կիսաշրջազգեստի հետ։

 

 

Հայաստանում հիմա շատ ակտուալ է հայկական զարդանախշերով, ժայռապատկերներով զգեստները։ Նկատելի է, որ հայ երիտասարդները սկսել են հագնել հայկական արտադրանքի զգեստներ, որում պրոպագանդվում է հայկական մշակույթը։ Երևանյան փողոցներում կարող ենք հանդիպել մի շարք երիտասարդների, որոնք կրում են նաև հայկական զարդեր։ Եվ դրա համար կարող ենք շնորհակալություն հայտնել Սիրուշոյին, քանի որ նա է քարոզել այդ թրենդը։

 

 

Այս սեզքնի հակաթրենդներն են`  կարճ գոտկատեղով տաբատները, լայն բացվածք ունեցող բլուզները, բարձրակրունկները, նախշերով զուգագուլպաները։

 

Նյութը` Մելինե Տոնոյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular