ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԶԼՄ. Ուկրաինայի իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարել զինկոմիսարիատներում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օդեսայում և Ուկրաինայի Ռովնոյի շրջանում խուզարկություններ են սկսվել հավաքագրման և սոցիալական աջակցության մի շարք տարածքային կենտրոններում։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների սեփական աղբյուրները։

Աղբյուրի համաձայն, խուզարկությունները տեղի են ունենում չորս շրջանային  կենտրոններում, որոնք զբաղվում են հավաքագրման և սոցիալական աջակցությամբ։ Ստուգումն իրականացնում են դատախազության ներկայացուցիչները՝ Ռազմավարական հետաքննության վարչության և Ազգային ոստիկանության քննիչների հետ միասին։ Խուզարկությունների համար հիմք են ծառայել  ռազմաբժշկական հանձնաժողովի (ՌԱՀ) գործունեության հետ կապված հարցերը։

Զինկոմիսարիատներում լայնածավալ ստուգումների նախաձեռնողը  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին   է։ Սա հետևանք է նրա, որ օգոստոսի սկզբին անցկացված ստուգումները  բազմաթիվ չարաշահումներ էին բացահայտել:

 

Այդ կապակցությամբ հատուկ հսկողության տակ է վերցվել 11 մարզ։ Իրավապահները շարունակում են խուզարկությունները զինկոմիսարիատների աշխատակիցների մոտ։

Աղմկահարույց դեպքերից մեկը  Օդեսայի նախկին զինվորական կոմիսար Եվգենի Բորիսովի հետ կապված իրավիճակն էր, ում ընտանեկան ունեցվածքը, ներառյալ անշարժ գույքն ու մեքենաները, կազմել են միլիոնավոր դոլարներ։

Ավելի ուշ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը   երկրի նախագահի հանձնարարությամբ, որոշում է կայացրել պաշտոնանկ անել բոլոր տարածաշրջանային զինվորական կոմիսարներին։ Նախատեսում են նշանակել պատերազմով  անցած և առողջական խնդիրների պատճառով պատերազմին մասնակցելու անկարող զինվորականների, գրում է StopKor-ը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular