ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը կրկնել է հացահատիկի գործարքին վերադառնալու իր պայմանները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրկնել է, որ Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ «հացահատիկի գործարքին» միայն այն դեպքում, եթե իրականում կատարվեն Ռուսաստանի Դաշնության հանդեպ բոլոր պարտավորությունները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

«Հուլիսի 18-ից մենք հրաժարվել ենք այս, այսպես կոչված, գործարքի հետագա երկարաձգումից։ Մենք պատրաստ կլինենք վերադառնալ դրան։ Բայց վերադառնալ միայն ռուսական կողմի հանդեպ բոլոր պարտավորությունների իրական կատարման դեպքում»,- ասել է Պուտինը՝ դիմելով BRICS Գործնական ֆորումի մասնակիցներին։

 Պուտինն ասել է, որ Ռուսաստանը կարող է փոխարինել ուկրաինական հացահատիկը և՛ կոմերցիոն հիմունքներով, և՛ կարիքավոր երկրներին անհատույց օգնության տեսքով։

«Այս տարի կրկին գերազանց բերք է սպասվում։ Որպես առաջին քայլ՝ մենք որոշել ենք անվճար 25 -50 հազ․-ական  տոննա հացահատիկ ուղարկել աֆրիկյան վեց երկրներ՝ ներառյալ առաքումը։ Գործընկերների հետ բանակցությունները մոտենում են ավարտին»,- ասել է ՌԴ նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular