ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքի տասը խորհուրդ Դալայ Լամայից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կյանքի տասը խորհուրդ Դալայ Լամայից․

1. Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք` ինչպես դրանք ճիշտ խախտել:

2. Մի թողեք, որ փոքրիկ վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը:

3. Եթե սխալվել եք, ապա արեք ամեն ինչ դա ուղղելու համար:

4. Ապրեք կյանքն արժանապատվորեն, որպեսզի ծերության ժամանակ ինչ-որ լավ բան ունենաք հիշելու:

5. Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները:

6. Հիշեք, որ երբեմն լռությունը ամենալավ պատասխանն է:

7. Երբեմն պետք է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք, որպեսզի հետո ստանաք այն: Մենք երբեմն այնքան ենք տարված լինում մեր երազանքներով, որ չենք նկատում մեր առջև բացված ճանապարհը, որը գուցե տանում է դեպի մեր երազանքը:

8. Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել: Այդպես դուք ձեռք եք բերում նոր գիտելիքներ և ծանոթանում եք նոր մարդկանց հետ:

9. Երբ դուք պարտվում եք, դուք չեք կորցնում կուտակած փորձը:  Գուցե ավելին՝ ձեռք եք բերում նոր փորձ: Մի վախեցեք պարտվելուց և անհաջողության մատնվելուց, դրանք միայն օգնում են մեզ առաջ գնալ:

10. Հետևեք 3 հավերժ կանոններին. – հարգիր քեզ, որպեսզի ուրիշներն էլ քեզ հարգեն, – հարգիր ուրիշներին, քանի որ մենք բոլորս հավասար ենք, մենք մարդ ենք, – մի խուսափիր քո արարքների համար պատասխանատվությունից, մենք բոլորս էլ սխալական ենք, որպեսզի ուղղենք մեզ և մեր սխալները, պետք է նախ ընդունենք դրանք: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular