ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … լոտո

ՖՈՏՈ

Լոտո սեղանի խաղը գրավել է բազմաթիվ սերունդների: Հինավուրց ժամանակներից խաղը ոգևորությամբ գրավել է նրանց, ովքեր հույս են ունեցել հաղթող դառնալ բախտի ժպիտը բռնելուց հետո: Այնուամենայնիվ, լոտոյի ոչ յուրաքանչյուր սիրահար  գիտի, թե ինչպես և երբ է ծնվել այդ հնագույն խաղը:
Լոտոն առաջին անգամ Իտալիայում հայտնվել է 16-րդ դարում: 1530 թվականին առաջին անգամ այդ խաղը խաղացել են Ջենովայում: Խաղի հենց անվանումը փոխառված է իտալական «lotto»  բառից, որը նշանակում է «վիճակախաղ»: Հսկայական թվով մարդիկ սիրահարվել են այդ նոր տեսակի զվարճանքին: Ուրախությունը սակայն կարճ է տևել, խաղի խորամանկ ստեղծողները սկսել են տոմսերի կեղծիքներ իրականացնել, և Սենատը ստիպված է եղել արգելք դնել խաղի վրա այն ճանաչելով որպես ազարտային խաղ:
Լոտոն Ռուսաստան է բերվել 18-րդ դարում Եվրոպայից: Արդեն այդ ժամանակ խաղը ձեռք էր բերել այն տեսքն ու ձևը, որը ներկայումս հայտնի է գրեթե յուրաքանչյուր ժամանակակից մարդու: Չնայած այն հանգամանքին, որ սկզբում նոր զվարճանքը խաղում էին միայն հասարակության բարձր շրջանակներում, լոտոն արագորեն ժողովրդականություն  է ձեռք բերել և դարձել անգամ հասարակ մարդկանց սիրված ժամանցներից մեկը: Բոլոր տներում, ցանկացած տոնակատարության ժամանակ, լոտո են խաղացել թղթախաղերի հետ հավասարապես: Արիստոկրատները անգամ հատուկ սենյակ են ունեցել, որտեղ  ընթրիքից հետո բախտներն  են փորձել տակառներով այդ խաղում: Երբ խաղացողներից մեկը հաղթել է՝ բղավել է «բինգո», ինչը իտալերեն նշանակում է «հաղթանակ»: Դրանից որոշ ժամանակ անց  խաղն ամբողջովին դուրս է եկել աշխարհիկ հասարակության շրջանակներից և հասանելի է դարձել բացարձակապես բոլորին: Ոչ սեռը, ոչ տարիքը, ոչ էլ դիրքը կարևոր չեն եղել: Խաղի իրական իմաստը գրեթե մոռացվել է, և երբեմնի հանրաճանաչ եվրոպական սեղանի խաղը վերածվել է հանգստի ժամանցի ամբողջ ընտանիքի համար: Իտալական այդ վիճակախաղը Ռուսաստաանում վերածվել է ռուսական լոտոյի:
Խորհրդային Միության ժամանակաշրջանը եղել է լոտոյի ոսկե դարը: Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում շախմատային տախտակի կողքին դրված են եղել տակառիկներով տոպրակը և ստվարաթղթե տուփը: Այդ ժամանակ լոտոն արտադրվում էր հսկայական ծավալներով: Խանութներում կարելի էր երկու տեսակի լոտոյի հավաքածուներ գնել.
1. Փայտե տակառներ կարմիր համարներով և ստվարաթղթե քարտեր:
2. Ժամանակակից մոդել - պլաստիկ տակառիկներ և լաքապատ քարտեր:
Ցավոք,համացանցի  գալուստով շատերը մոռացել են այն հաճելի զգացողությունը, երբ մարդիկ հավաքվում էին մի սեղանի շուրջ և սկսում ռուսական լոտո խաղալ: Ներկայումս ռուսական լոտոն տեղափոխվել է վիրտուալ տարածք: Այնուամենայնիվ, կա մարդկանց մի փոքր հատված, ովքեր դեռ հիշում և խաղում են այդ բավականին հին սեղանի խաղը: Այդ կատեգորիայի մեջ հիմնականում տարեց մարդիկ են, ովքեր դոմինոյի, շաշկու և շախմատի հետ միասին զվարճանում են թվերին տակառներ դնելով: Մարդկանց մեկ այլ մասն էլ պարզապես սեղանի խաղերի սիրահարներ են: Ներկայումս կան լոտոյի տարբեր տեսակներ, երբ խաղաքարտերի վրա պատկերված են ոչ թե թվեր, այլ սիմվոլներ։ Լոտոն դարձել է դիդակտիկ խաղ տարրական դասարանցիներին ճանապարհային երթևեկության կանոնները սովորեցնելու համար, և միջնակարգ դպրոցի աշակերտների համար որպես դիդակտիկ մտածողության զարգացնող խաղ։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular