ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր ջանքերը գործադրում ենք Լաչինի միջանցքում հումանիտար հասանելիության համար․ Մակրոն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական Le Point պարբերականին տված հարցազրույցում խոսել է Լաչինի միջանցքում ստեղված իրավիճակի մասին և անընդունելի համարել  հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

«Ֆրանսիայի դերն այն է, որ շարունակի ճնշում գործադրել հումանիտար հասանելիության վրա։ Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք այդ նպատակին հասնելու համար»,– նշել է Մակրոնը։

Le Point–ի հաղորդմամբ՝ Մակրոնն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Ֆրանսիայի դերը, որը ձգտում է երաշխավորել մարդասիրական հասանելիությունը, սակայն հրաժարվել է «ցեղասպանություն» որակել հայերի դեմ իրականացված հանցագործությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular